18:46  ,  27 հունիսի, 2018

Գվարդիոլան ցանկանում է Ռոյսին հրավիրել «Մանչեսթեր Սիթի»  

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։

Ըստ SportBild-ի՝ 29-ամյա ֆուտբոլիստին իր գլխավորած թիմում է ցանկանում տեսնել Խոսեպ Գվարդիոլան։

4 ամիս առաջ Ռոյսը երկարաձգեց պայմանագիրը և «Բորուսիայում» է մնալու մինչև 2023 թվականը։

Բունդեսլիգայի ավարտված առաջնության 11 խաղում Ռոյսը դարձել է 7 գոլի հեղինակ։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով