11:36  ,  26 հունիսի, 2018

Հայաստանի թիմը փորձնական կազմով պարտվեց Սիրիային

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ընկերական հանդիպում է անցկացրել Սիրիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի թիմը խաղացել է փորձնական կազմով եւ պարտվել է 66:77 հաշվով, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

 Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին Բեյրութից կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին Եվրո-2021-ի ընտրական հանդիպում կանցկացնի Դանիայի ազգային հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում