09:22  ,  26 հունիսի, 2018

Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի Լատվիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի Լատվիայում:

NEWS.am Sport-ի տվյալներով, 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Լիեպայի» հետ, որը Լատվիայի ընթացիկ առաջնությունում երկրորդն է:

Հիշեցնենք, որ Արսեն Բեգլարյանի նախորդ ակումբը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» էր, որը նա ներկայացնում էր նախորդ երկու մրցաշրջաններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում