22:20  ,  25 հունիսի, 2018

Սամպաոլի․ Նիգերիայի հետ խաղալու ենք սրտով

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է հունիսի 26-ին կայանալիք Նիգերիայի հետ հանդիպման մասին։

«Վաղվա խաղը մեզ համար կենսական նշանակություն ունի, քանի որ 2 հավաքականներն էլ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն ունեն։

Մի քանի տարբերակներ ենք փորձարկում, ես վստահ եմ, որ Արգենտինան այլ կերպ է վերաբերվում առաջնությանը և ամեն ինչ կանի, որպեսզի հայտնվի 1/8 եզրափակիչում։

Մեսիի համար նախորդ հանդիպումը (Խորվաթիայի հետ) բարդ էր։ Կառուցվածքային խնդիր կար և գնդակը նրան չէր հասնում։

Նիգերիայի հետ խաղալու ենք սրտով։ Վաղը լինելու է մեր պատմության սկիզբը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սամպաոլին։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում արգենտինացիները 1։1 հաշվով ավարտեցին խաղը Իսլանդիայի հետ, իսկ երկրորդ տուրում 0։3 հաշվով զիջեցին խորվաթներին։ Արգենտինա - Նիգերիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով