20:53  ,  25 հունիսի, 2018

Դիդյե Դեշամ․ Ֆրանսիան չի պատրաստվում ինչ-որ մեկին օգնել  

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Դանիայի հետ կայանալիք հանդիպման մասին։

«Չենք պատրաստվում ինչ-որ մեկին օգնել․ ցանկանում ենք առաջինը լինել խմբում։

Ցանկանում եմ, որ իմ թիմը խաղա միայն հաղթանակի համար։ Հիմնական կազմի հարցում դեռ չեմ կողմնորոշվել։ Պետք է մի շարք հանգամանքների վրա ուշադրություն դարձնենք։ Իրականում մտածում եմ մի քանի ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն տալու մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դեշամը։

ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս