19:15  ,  25 հունիսի, 2018

Հայտնի են Առաջին խմբի առաջնության և Գավաթի խաղարկության մասնակից թիմերը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2018-2019 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Ավան ՖԱ» թիմերը:

Հայաստանի Գավաթի 2018/19 մրցաշրջանի խաղարկությանը կմասնակցեն «Ալաշկերտ», «Բանանց», «Լոռի ՖԱ», «Գանձասար-Կապան», «Փյունիկ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Արցախ», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Ավան ՖԱ» թիմերը:

Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի 11 թիմով, իսկ Գավաթի խաղարկությունում կմասնակցի 12 ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում