18:59  ,  25 հունիսի, 2018

Ադամ Նավալկա․ Մենք երազանքներ ունեինք, սակայն վերադառնում ենք տուն  

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան խոսել է աշխարհի առաջնության խմբային փուլից դուրս մնալու մասին։

«Մենք մեր նպատակներն ու երազանքներն ունեինք։ Փորձում էինք այնպես անել, որ դրանք իրականություն դառնան, բայց չստացվեց և մենք վերադառնում ենք տուն։

Չխաղացինք այնպես, ինչպես ցանկանում ենք։ Դա էր պարտությունների պատճառը»,- Նավալկայի խոսքն է փոխանցում ТАСС-ը։

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը պարտվել է Սենեգալին (1:2) և Կոլումբիային (0:3) և դուրս է մնացել հետագա պայքարից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով