18:40  ,  25 հունիսի, 2018

Վերոն․ Մեսին ամաչկոտ տղա է, նա չպետք է առաջատար լինի

Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը խոսել է Լիոնել Մեսիի և Դիեգո Մարադոնայի համեմատության մասին։

«Վստահորեն կարող եմ ասել, որ Մեսին Մարադոնա չէ։ Ինձ հաջողվել է խաղալ երկուսի հետ։ Մարադոնան թիմի շարժիչն էր, նա էտալոն էր, որի վրա կարող էիր հույս դնել։

Մեսին ամաչկոտ տղա է, նա չպետք է առաջատար լինի։ Ես չեմ խոսում նրա ֆիզիկական հնարավորությունների մասին»,- Վերոնի խոսքն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Մեսիի հետ Արգենտինայի հավաքականը ԱԱ-2018-ում հաջող հանդես չի գալիս և հնարավոր է, որ նրանք չշարունակեն պայքարը 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով