17:59  ,  25 հունիսի, 2018

«Լիվերպուլը» և «Լիոնը» Ֆեկիրի հարցով կշարունակեն բանակցությունները  

Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան Միշել Օլյասը չի բացառել, որ Նաբիլ Ֆեկիրի տրանսֆերի հարցում իրենք կշարունակեն բանակցել «Լիվերպուլի» հետ, սակայն որոշիչ է լինելու ֆուտբոլիստի ցանկությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆեկիրը բուժզննում է անցել «Լիվերպուլ» տեղափոխվելու համար, սակայն անգլիական ակումբը դադարեցրել է բանակցությունները։

«Ֆուտբոլային աշխարհում ոչինչ բացառել պետք չէ։ Այժմ մենք չենք բանակցում «Լիվերպուլի» հետ։ Հիմա հետևում ենք աշխարհի առաջնությանը և հուսով ենք, որ Ֆեկիրի հետ Ֆրանսիան լավ հանդես կգա»,- Օլյասի խոսքն է փոխանցում beIN Sports-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին տեղի կունենա Ֆրանսիա - Դանիա հանդիպումը։ Դիդյե Դեշամի սաներն արդեն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակիչում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով