16:58  ,  25 հունիսի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա». Լրագրողների հավաքականը տարել է երրորդ անընդմեջ հաղթանակը

Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել «Դինամո» մարզադահլիճում ընթացող «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարում: Երրորդ խաղում լրագրողները 7:4 հաշվով ուժեղ են գտնվել «Ալֆա Ֆարմից» եւ «Գրանդ Սպորտի» պես քառորդ եզրափակիչի ուղեգիր ապահովել B խմբից: Նախորդ 2 խաղերում լրագրողների թիմը հաղթել էր «Պրեմյեր Ֆուդսին» (11:2) եւ Ամերիկյան համալսարանին (19:2):

Վերջին տուրում լրագրողների Հայաստանի հավաքականը եւ «Գրանդ Սպորտը» կվիճարկեն խմբի հաղթողին:

A խմբի առաջատարն է 9 միավոր վաստակած ՎՏԲ բանկի թիմը, իսկ C խումբը գլխավորում է 3 խաղում 3 հաղթանակ տարած «Ամերիաբանկ» թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս