15:51  ,  25 հունիսի, 2018

Նաբի Կեյտան ժամանել է Անգլիա եւ պայմանագիր կկքնի «Լիվերպուլի» հետ

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտան ժամանել է Լիվերպուլ։ Գվինեացի ֆուտբոլիստն առաջիկա օրերին պետք է պայմանագիր կնքի գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ, հաղորդում է Daily Mail-ը։

«Լիվերուլը» 23-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 53 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նաբի Կեյտան անցած մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում