13:46  ,  25 հունիսի, 2018

Նեյմարի քույրը Պետերբուրգի ստադիոնում կորցրել է գիտակցությունը, ընկել է եւ վնասել ձեռքը

Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի քույրը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Բրազիլիա - Կոստա Ռիկա հանդիպման ժամանակ կորցրել է գիտակցությունը, ընկել է, վնասել է ձեռքը, հաղորդում է The Sun-ը։

Ռաֆայելա Բեկրանը համապատասխան լուսանկար է հրապարակել Ինստագրամում։

Հիշեցնենք, որ բրազիլացիները Կոստա Ռիկային հաղթել էին 2։0 հաշվով ավելացված առաջին եւ 8-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով