13:14  ,  25 հունիսի, 2018

Դուգլաս Կոստան վնասվածք է ստացել

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Կոստան վնասվածք է ստացել եւ չի բացառվում, որ նա այլեւս չխաղա Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում։

27-ամյա ֆուտբոլիստը աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել Կոստա Ռիկայի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, որն ավարտվել էր բրազիլացիների հաղթանակով՝ 2։0։ O Globo-ի տվյալներով, Դուգլաս Կոստայի ապաքինման համար կպահանջվի մոտ 20 օր։

Հունիսի 27-ին Մոսկվայում Բրազիլիայի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի սերբերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում