00:23  ,  25 հունիսի, 2018

ԱԱ-2018. Խամես Ռոդրիգեսը՝ Լեհաստան - Կոլումբիա հանդիպման լավագույն խաղացող

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է Լեհաստանի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, հաղորդում է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջը:

«Բավարիային» 26-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց ամբողջ հանդիպումը, դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Կոլումբիան հաղթել էր 3:0 հաշվով եւ 3 միավորով երրորդ տեղում է: H խմբի առաջատարներ են Սենեգալն ու Ճապոնիան, որոնք վաստակել են 4-ական միավոր:

Առաջին խաղում Լեհաստանը 1:2 հաշվով պարտվել էր Սենեգալին, Կոլումբիան նույն հաշվով խաղը տանուլ էր տվել Ճապոնիային:

Հունիսի 28-ին Սենեգալը կմրցի Կոլումբիայի, Ճապոնիան Լեհաստանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով