19:02  +04,  24 հունիսի, 2018

Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը վերջին օրը պարտություն չկրեց եւ չորրորդն է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Փարիզում ավարտված  Grand Chess Tour շարքի երկրորդ փուլի վերջին օրը կայծակնային խաղի պարտիաներում պարտության մատնեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի, ռուսաստանցինր Սերգեյ Կարյակինի եւ Ալեքսանդր Գրիշչուկի հետ։

Լեւոն Արոնյանը Փարիզում 36 հնարավորից վաստակեց 20 միավոր եւ գրավեց չորրորդ տեղը։ Հաղթեց Նակամուրան՝ 23 միավոր։ Երկրորդ տեղը 21,5 միավորով զբաղեցրեց Կարյակինը, երրորդ տեղը՝ 21 միավորով Սոն։

Հիշեցնենք, որ  Grand Chess Tour շարքի Լյովենի փուլում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20․5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ