17:15  ,  24 հունիսի, 2018

Հայաստանի հավաքականը երկրորդն է Բեյրութի մրցաշարում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ տեղն է գրավել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացված մրցաշարում։ Հայաստանի թիմը 63։72 հաշվով պարտվել է Քաթարի թիմին, 90։85 հաշվով առավելության է հասել Լիբանանի հավաքականի նկատմամբ, որը նվաճել է հաղթողի կոչումը, Քաթարը գրավել է երրորդ տեղը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները պարգևատրվել են մեդալներով: Տոդդ Օ'Բրայանը ճանաչվել է մրցաշարի լավագույն կենտրոնական, Ալան Հեսը՝ լավագույն թեթև հարձակվող իսկ, Արագադ Աբրամյանը՝ լավագույն խաղացող: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում