16:08  ,  24 հունիսի, 2018

«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին 31-ամյակի առթիվ

«Հատուկ օր  հատուկ ֆուտբոլիստի համար, շնորհավոր, Լեո Մեսին»։ Այսպես է շնորհավորել Արգենտինայի հավաքականի առաջատարին ծննդյան օրվա կապակցությամբ «Բարսելոնան» պաշտոնական թվիթերյան էջում։ Կատոլանական ակումբի լավագույն ռմբարկուն հունիսի 24-ին նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը Մեսիի հետ 1։1 հաշվով է խաղացել Իսլանդիայի հետ եւ 0։3 հաշվով պարտվել է խորվաթներին։ Հունիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում Արգենտինան կխաղա Նիգերիայի հետ։ Երեք թիմերն էլ պահպանում են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն։ Այս խմբից առաջին ուղեգիրը նվաճել է Խորվաթիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում