14:59  ,  24 հունիսի, 2018

Դիեգո Մարադոնա․ Արգենտինան չգիտի, թե ինչ է խաղում  

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ, լեգենդար Դիեգո Մարադոնան խոսել է իր հայրենակիցների մասին։ Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Իսլանդիայի հետ և պարտվել է 0։3 հաշվով պարտվել է Խորվաթիային։

«Մարդիկ հավատում էին Սամպաոլիին, որ նա համակարգիչների, դրոնների և 14 օգնականների հետ կլուծի բոլոր խնդիրները։ Արգենտինան չգիտի, թե ինչ է խաղում։

Մեսին չխաղաց այնպես, ինչպես սպասում էին բոլոր, սակայն դժվար է մեկ խաղացողի միջոցով լուծել ամբողջ թիմի խնդիրները»,- Մարադոնայի խոսքն է փոխանցում marca-ն։

Խմբային փուլի վերջին տուրում Արգենտինայի մրցակիցը Նիգերիան է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով