13:44  ,  24 հունիսի, 2018

Հայ տաքսիստի և Telegraph-ի գլխավոր խմբագրի հանդիպումը  

Բրիտանական Telegraph պարբերականի սպորտի բաժնի խմբագիր Փոլ Հեյուորդը Թվիթերում գրել է, որ Վոլգոգրադում իրեն սպասարկել է տաքսու հայ վարորդ։

Ըստ Հեյուորդի՝ իրենք կես ժամ խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հայ վարորդը վերջում նարինջ է հյուրասիրել անգլիացուն։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականից է հանդես գալիս Անգլիայի առաջնությունում։ 2 տարի խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ 2018-ից Լոնդոնի «Արսենալում» է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով