11:16  ,  24 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը։ Հունիսի 24-ին տեղի կունենա 3 հանդիպում։

Խաղային օրվա մեկնարկը կտրվի Նիժնի Նովգորոդում։ G խմբում ընդգրկված Անգլիայի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի ԱԱ-ում։ Առաջին խաղում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը խաղային մեծ առավելություն ուներ Թունիսի նկատմամբ, սակայն բազմաթիվ գոլային հնարավորություններ չօգտագործելուց հետո կարող էր ոչ ոքի ավարտել հանդիպումը, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ։

Հաղթանակի դեպքում Անգլիան կմիանա 1/8 եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճած հավաքականներին։

Անգլիա - Պանամա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

H խմբում անակնկալ հաղթանակներ տոնած Ճապոնիայի և Սենեգալի հավաքականները լավագույնին կպարզեն Եկատերինբուրգում։ Սենեգալի հավաքականը առաջին տուրում 2։1 հաշվով հաղթեց Լեհաստանին և հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի։ Նույնը կարելի է ասել նաև Ճապոնիայի հավաքականի վերաբերյալ։ Ճապոնացիներն առաջին տուրում լավ հանդիպում անցկացրին Կոլումբիայի դեմ և արժանիորեն հաղթեցին։

Ճապոնացիների ընդգծված առաջատարը Սինձի Կագավան է, իսկ աֆրիկյան հավաքականում կարգով ամենաբարձրը Սադիո Մանեն է, սակայն լեհերի խաղը ցույց տվեց, որ Նյանգը ևս ունի առաջատարի որակներ։

Ճապոնիա - Սենեգալ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Գերմանիայի հավաքականը հաղթեց շվեդներին, իսկ Իսլանդիայի պարտությունը նոր հնարավորություն է արգենտինացիների համար։ Աշխարհի առաջնության խմբային փուլում դեռ խոշոր անակնկալ չի եղել, սակայն այդ «բացը» կարող է լրանալ, եթե Լեհաստանի հավաքականը հերթական անարդյունք հանդիպումը անցկացնի։ Ադամ Նավալկայի թիմը հասկանում է, որ այլևս նահանջելու ճանապարհ չկա։ Առաջին տուրում լեհերի հավաքականը արժանիորեն պարտվեց Սենեգալին։ Այդ խաղից հետո Ռոբերտ Լևանդովսկին խաղընկերներին հորդորեց վերհիշել այն խաղը, որը նրանք ցուցադրում էին որակավորման փուլի ժամանակ։

Կոլումբիայի հավաքականի համար սա ևս վերջին հնարավորություններից է։ Ճապոնացիների հետ խաղի սկզբնամասից 10 ֆուտբոլիստով մնացած հարավամերիկացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն անկոտրում Ճապոնիան ի վերջո հաղթեց (2:1):

Լեհաստան - Կոլումբիա խաղը տեղի կունենա Կազանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

     

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս