00:18  ,  24 հունիսի, 2018

ԱԱ-2018. Գերմանիա - Շվեդիա հանդիպման լավագույն խաղացողը

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ճանաչվել է Շվեդիայի հետ հանդիպման լավագույն խաղացողը աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրի խաղում, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: Դորտմունդի «Բորուսիայի» 29-ամյա ֆուտբոլիստը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանիան ու Շվեդիան վաստակել են 3-ական միավոր: Մեքսիկայի հավաքականը 6 միավորով առաջին տեղում է: Հարավային Կորեան երկու պարտությունից հետո զրկվել է խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 27-ին Շվեդիան կմրցի Մեքսիկայի, Գերմանիան՝ Հարավային Կորեայի հետ: 

ԱԱ-2018. F խումբ, երկրորդ տուր

Գերմանիա - Շվեդիա՝ 2:1 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 48, Տոնի Կրոս, 90+5 - Օլա Տոյվոնեն, 32

Հեռացում՝ Ժերոմ Բոատենգ (Գերմանիա), 82, երկրորդ դեղին քարտ


  • Այս թեմայով