22:03  ,  23 հունիսի, 2018

Grand Chess Tour․ Արոնյանն առաջատարից հետ է 3․5 միավոր

Փարիզում ավարտին մոտեցող Grand Chess Tour շարքի երկրորդ փուլում ընթանում է կայծակնային խաղի մրցաշարը։

Բլիցի առաջին պարտիայում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, երկրորդում ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի, երրորդում՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, չորրորդում հաղթել է հնդիկ Վիշվանաթան Անանդին, 5-րդում միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, 6-րդում՝ ամերիկացի Հիկարու Նակամուրայի, 7-րդում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, 8-րդում պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, 9-րդում՝ ոչ ոքի խաղացել ռոսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։

Հունիսի 24-ին կանցնացվեն կայծակնային խաղի վերջին 9 տուրերը։

Հիշեցնենք, որ  Grand Chess Tour շարքի Լյովենի փուլում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20․5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում