18:21  ,  23 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Բելգիա - Թունիս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Բելգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է աշխարհի առաջնության խմբայն փուլի երկրորդ տուրի Բելգիա - Թունիս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում տեղի ունեցած խաղում բելգիացիները հաղթել են 5։2 հաշվով, Ազարը դարձել է դուբլի հեղինակ։

Խմբային փուլի վերջին տուրում Բելգիայի հավաքականը հունիսի 28-ին Կալինինգրադում կմրցի Անգլիայի հետ։ Բելգիացիներն արդեն ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով