16:39  ,  23 հունիսի, 2018

Մատեո Կովաչիչը ցանկանում է լքել «Ռեալը»  

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է իր ապագայի մասին։ Ֆուտբոլիստը ակնարկել է, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

«Ես ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ «Ռեալում», քանի որ սիրում եմ ֆուտբոլը։ Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ այդ ակումբում բարդ է խաղալ հիմնական կազմում։ Ավելի լավ կլինի տեղափոխվեմ այնպիսի ակումբ, որտեղ ավելի շատ ժամանակ կստանամ։

Հաճույք եմ ստացել «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածից, սակայն  երջանիկ չեմ, քանի որ հաղթանակներում իմ ավանդը չկա։ 3 տարի այդ ակումբում եմ ու չեմ խաղում, դա նաև ազդեց հավաքականում իմ կարգավիճակի վրա»,- Կովաչիչի խոսքն է փոխանցում marca-ն։

Կովաչիչը այժմ Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցում է Ռուսաստանում ընթացող ԱԱ-ին։ Խորվաթներն արդեն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակիչում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով