15:57  ,  23 հունիսի, 2018

Տիագո Սիլվա․ Նեյմարը վիրավորեց ինձ  

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան պատմել է Նեյմարի հետ կոնֆլիկտի մասին, որը տեղի  ունեցավ Կոստա Ռիկայի հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ Բրազիլիան ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրում հաղթեց 2։0 հաշվով։

«Ինձ հիասթափեցրեց Նեյմարի պահվածքը, երբ ես գնդակը վերադարձրեցի մրցակցին (արդար խաղի կանոնների համաձայն)։ Նա ինձ վիրավորից։

Չեմ գտնում, որ սխալ եմ վարվել։ Մենք ցանկանում էինք ժամանակ ձգել։ Ես վերադարձրեցի գնդակը․ միևնույնն է մենք ժամանակ չէինք շահելու»,- Սիլվայի խոսքն է փոխանցում  L’Equipe-ը։

Խմբային փուլի վերջին տուրում Բրազիլիայի մրցակիցը կլինի Սերբիան, հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով