14:45  ,  23 հունիսի, 2018

Նադալն  Ուիմբլդոնից առաջ կմասնակցի 2 մրցաշարի  

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտնել է, թե ինչպես է նախապատրաստվելու Ուիմբլդոնի մրցաշարին, որի կրկնակի չեմպիոնն է։

«Ես գրունտի վրա լավ հանդես եկա, ինչը օգնում է խոտի վրա խաղալուց առաջ։ Պետք է միշտ հիշել, որ Ուիմբլդոնը յուրահատուկ մրցաշար է։ Լոնդոնում որոշիչ է լինելու վիճակահանությունը։

Ուիմբլդոնից առաջ 2 ցուցադրական մրցաշարի կմասնակցեմ, իսկ հետո 1 շաբաթ կհանգստանամ»,- Նադալի խոսքն է փոխանցում EFE News-ը։

Մեծ Սաղավարտի Մեծ Բրիտանիայի մրցաշարում անցած տարի Նադալը 1/8 եզրափակիչում պարտվեց Ժիլ Մյուլերին (Լյուքսեմբուրգ)։

Ուիմբլդոնի մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 2-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում