13:25  ,  23 հունիսի, 2018

Դիդյե Դրոգբա․ Կարծում եմ, որ Բելգիան կհաղթի ԱԱ-2018-ում  

Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի համար աշխարհի առաջնությունում գլխավոր ֆավորիտը Բելգիայի հավաքականն է։

«Ռուսաստանը տանն է խաղում և դա շատ է օգնում։ Սաուդյան Արաբիայի հետ խաղը արդյունավետ էր, իսկ Եգիպտոսի հետ ռուսները ցույց տվեցին իրենց կարգը։

Եթե խոսենք ֆավորիտների մասին, ապա կասեմ, որ ինձ համար հաղթողի գլխավոր հավակնորդը Բելգիան է։ Այս հավաքականի մասին քչերն են խոսում, սակայն Կոմպանին, Լուկակուն, Դե Բրույնեն և Ազարը հիանալի ֆուտբոլիստներ են»,- Դրոգբայի խոսքն է փոխանցում Спорт FM-ը։

Բելգիայի հավաքականը հունիսի 23-ին 16։00-ին կհանդիպի Թունիսին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս