12:59  ,  23 հունիսի, 2018

Համշիկը որոշել է մնալ «Նապոլիում»  

Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկը որոշել է չհեռանալ իտալական «Նապոլիից», հայտնում է Sky Sport Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին ցանկանում են հրավիրել «Մոնակոն», «Ռեդ Բուլ Զալցբուգրը» և չինական «Գունչժոու Էվերգրանդը»։

Իտալիայի նախորդ առաջնության 38 խաղում Համշիկը «Նապոլիի» կազմում դարձել է 7 գոլի հեղինակ։ Սլովակը Նեապոլում է 2007 թվականից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով