11:49  ,  23 հունիսի, 2018

Դարիո Սրնան տեղափոխվեց «Կալյարի»  

Խորվաթիայի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» նախկին պաշտպան Դարիո Սրնան կարիերան կշարունակի «Կալյարիում», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

36-ամյա ֆուտբոլիստը կնքել է 1+1 ձևաչափով պայմանագիր։ «Կալյարիին» Սրնան միացել է ազատ գործակալի կարգավիճակում։

Հիշեցնենք, որ խորվաթը դոպինգային խախտման համար որակազրկվել էր 1 տարով։ Օգոստոսի 23-ին ավարտվում է նրա որակազրկման ժամկետը։

«Շախտյորում» անցկացրած 15 տարիների ընթացքում Սրնան մասնակցել է 536 հանդիպման, խփել է 49 գոլ։ 2008/09 մրցաշրջանում նա ուկրաինական ակումբի հետ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով