09:20  ,  23 հունիսի, 2018

Պաշտոնական․ Ուկրաինացի դարպասապահը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»  

Ուկրաինական «Զարիայի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

19-ամյա ուկրաինացին կնքել է 6 տարվա պայմանագիր։

Նախորդ մրցաշրջանում Լունինը «Զարիայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման։ Նա Լուգանսկը ներկայացնող ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում