23:18  ,  22 հունիսի, 2018

Հայաստանի հավաքականի նորեկը կխաղա Կլոդ Մակելելեի գլխավորությամբ

Հայաստանի հավաքականի նորեկ Իվան Յագանը կարիերան կշարունակի Բելգիայի ուժեղագույնների խմբում հանդես եկող «Էյպենի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա հարձակվողը կնքել է 2 տարվա պայմանագիր։ «Էյպենի» գլխավոր մարզիչն է Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն։

Իվան Յագանը մինչ այս հանդես էր «Լյերսում» (Բելգիայի առաջին դիվիզիոն)։

Հիշեցնենք, որ Իվան Յագանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը գոլով նշեց մայիսի 29-ին տեղի ունեցած Մալթայի (1:1) հետ ընկերական խաղում։ 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում