22:42  ,  22 հունիսի, 2018

«Գանձասար-Կապանը» պարտվել է ստուգողական խաղում  

Բուլղարիայում ստուգողական իր առաջին հանդիպումն է անցկացրել «Գանձասար-Կապանը»։ Հայաստանի գործող գավաթակիրը մրցել է Բուլղարիայի բարձրագույն խմբի նախորդ առաջնության 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Բերոեի» հետ, տեղեկացնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպումն ավարտվել է բուլղարական ակումբի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ «Գանձասար-Կապանի» կազմում աչքի են ընկել Գեղամ Հարությունյանն ու Աշոտ Ադամյանը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում