18:17  ,  22 հունիսի, 2018

Աշխարհի առաջին ռակետ Ֆեդերերի հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Գերմանիայի Հալե քաղաքում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ։ Շվեյցարացի թենիսիստը երկու սեթում առավելության է հասել ավստրալացի Մեթյու Էբդենի նկատմամբ՝ 7:6 (7:2), 7:5։ Պայքարը տեւել է 1 ժամ 26 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Ռոջեր Ֆեդերերը կմրցի ամերիկացի Դենիս Կուդլայի հետ, որը ATP դասակարգման աղյուսակում 109-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով