Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Գերմանիայի Հալե քաղաքում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ։ Շվեյցարացի թենիսիստը երկու սեթում առավելության է հասել ավստրալացի Մեթյու Էբդենի նկատմամբ՝ 7:6 (7:2), 7:5։ Պայքարը տեւել է 1 ժամ 26 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Ռոջեր Ֆեդերերը կմրցի ամերիկացի Դենիս Կուդլայի հետ, որը ATP դասակարգման աղյուսակում 109-րդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում