16:23  ,  22 հունիսի, 2018

«Գանձասար-Կապանը» 3 հանդիպում կանցկացնի Բուլղարիայում

Բուլղարիայում ընթացող հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանը» կանցկացնի երեք ստուգողական հանդիպում։ Հունիսի 22-ին Հայաստանի գավաթակիրը Երևանի ժամանակով 19։00-ին կմրցի Բուլղարիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Բերոյե» ակումբի հետ։ Խաղը կկայանա Բանսկո քաղաքի մարզադաշտում։

Հունիսի 25-ին կապանյան թիմը կմրցի Սոֆիայի «Սլավայի» հետ, իսկ հունիսի 28-ին «Գանձասար-Կապանի» մրցակիցը կլինի Վրացայի «Բոտևը»։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Գանձասար-Կապանը» կխաղա լեհական «Լեխի» հետ։ Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-ին եւ 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում