13:09  ,  22 հունիսի, 2018

Արգենտինայի թիմի ֆուտբոլիստները պահանջել են գլխավոր մարզիչի հրաժարականը

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները պահանջում են աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ խաղում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը չվստահել Խորխե Սամպաոլիին, հաղորդում է Todo Noticias-ը։ Նրանք առաջարկում են այդ խաղին գլխավոր մարզիչ նշանակել Սամպաոլիի օգնականին։ Երրորդ տուրում Արգենտինան կմրցի նիգերիացիների հետ։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը առաջին տուրում 1։1 հաշվով է խաղացել Իսլանդիայի հետ, երկրորդ տուրում 0։3 հաշվով պարտվել է Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում