10:43  ,  22 հունիսի, 2018

Մարիո Կեմպեսը՝ Արգենտինայի խաղի մասին. Խայտառակ տեսարան էր

1978թ. աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Մարիո Կեմպեսը քննադատել է իր երկրի ազգային հավաքականին աշխարհի առաջնության D խմբի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո:

«Խայտառակ տեսարան էր: Մոտ ենք աշխարհի առաջնությանը հրաժեշտ տալուն: Ահավոր էր: Երկրորդ խաղում ակնկալում էինք տեսնել համարժեք ռեակցիա առաջին տուրի ոչ ոքի արդյունքին, սակայն ստացանք մեծ անակնկալ. այս խաղն ավելի ահավոր էր»,- Թվիթերում գրել է Կեմպեսը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արգենտինան 1:1 հաշվով էր խաղացել Իսլանդիայի հետ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում