12:20  ,  22 հունիսի, 2018

Տիգրան Բարսեղյանի դուբլը

Սլովենիայում մարզումային հավաք անցկացնող մակեդոնական «Վարդարը» ստուգողական խաղում մրցել է սլովենական «Մարիբորի» հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 3։3։

«Վարդարի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Նա անցկացրել է 70 րոպե, կատարել է նաեւ մեկ գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Վարդարը» կմրցի Երեւանի «Փյունիկի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում