00:45  ,  22 հունիսի, 2018

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպանը գլխավորեց «Վերոնան»  

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, ԱԱ-2006-ի չեմպիոն Ֆաբիո Գրոսոն հաջորդ մրցաշրջանում կգլխավորի «Վերոնան», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

40-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը։

«Ուրախ և հպարտ եմ, որ նշանակվել եմ «Վերոնայի» գլխավոր մարզիչ։ Անհամբեր սպասում եմ արկածների մեկնարկին»,- ասել է Գրոսոն, որն ավելի վաղ գլխավորել է «Բարին» (Սերիա B)։

«Վերոնան» անցած առաջնության արդյունքներով նահանջել է Սերիա B:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում