22:53  ,  21 հունիսի, 2018

«Լիվերպուլի» նախկին պաշտպանը կխաղա Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ  

Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջոն Ֆլենեգանը կարիերան կշարունակի Գլազգոյի «Ռեյնջերսում», հայտնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա ֆուտբոլիստը «Ռեյնջերս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ ավարտվել է նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ։ Ֆլենեգանը վերջին մրցաշրջանը վարձակալությամբ անց է կացրել «Բոլթոնում»։

Հիշեցնենք, որ «Ռեյնջերսը» հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս