22:20  ,  21 հունիսի, 2018

Պաշտոնական․ Յուլիան Նագելսմանը կգլխավորի «Լայպցիգը»  

2019/20 մրցաշրջանից գերմանական «Լայպցիգը» կգլխավորի Յուլիան Նագելսմանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

30-ամյա մասնագետը կնքելու է 3 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ «Հեֆենհայմը» հայտնել էր, որ հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո Նագելսմանը կլքի զբաղեցրած պաշտոնը։

Նագելսմանը «Հոֆենհայմը» գլխավորում է 2016 թվականից։ Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում ակումբը գրավեց երրորդ տեղը և հաջորդ մրցաշրջանում կմասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով