20:15  ,  21 հունիսի, 2018

Պաշտոնական․ Ջանը տեղափոխվեց «Յուվենտուս»

Գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 6 միլիոն եվրո։

24-ամյա Ջանը մինչ այս հանդես էր գալիս անգլիական «Լիվերպուլում»։ Նա Թուրին է տեղափոխել ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ ավարտվել էր «Լիվերպուլի» հետ պայմանագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում