19:45  ,  21 հունիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց Ֆրեդին  

«Մաչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել  է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդին։

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ կնքել է 5+1 ձևաչափով պայմանագիր։

Ոչ պաշտոնական տվյալներով, 25-ամյա Ֆրեդի դիմաց ուկրաինական ակումբը կվաստակի 60 միլիոն եվրո։

Ֆրեդը «Շախտյորում» էր հանդես գալիս 2013 թվականից։ 2015-ին նա դոպինգային խախտման համար 1 տարով որակազրկվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում