16:42  ,  21 հունիսի, 2018

Ռուսները տորթ կնվիրեն Մեսիին

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հունիսի 24-ին նշի ծննդյան 31-րդ տարեդարձը։ Մոսկվայի մարզի ֆիզկուլտուրայի եւ սպորտի նախարարությունը ֆուտբոլիստին կնվրի աշխարհի գավաթի տեսքով տորթ, որը կկշռի 3,5 կգ։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը չկարողացավ հաղթել Իսլանդիային՝ 1։1։ Մեսին արդյունավետ չիրացրեց 11 մետրանոց։ Հունիսի 21-ին արգենտինացիները կմրցեն Խորվաթիայի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով