16:11  ,  21 հունիսի, 2018

Լուկա Զիդանը կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը կհեռանա իսպանական թիմից, հաղորդում է Marca-ն։

Զինեդին Զիդանի որդուն կազմում պահելու մտադրություն չունի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին։

Լուկա Զիդանը Արքայական ակումբի կառուցվածքում է 14 տարեկանից՝ 2004 թվականից։

Իսպանիայի ավարտված առաջնությունում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց 1 հանդիպման, բաց թողեց 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում