15:40  ,  21 հունիսի, 2018

«Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում կսկսի պատրաստվել Բարձրագույն խմբի առաջնությանը

Ռուսաստանում մրցելույթներն ավարտած Մոսկվայի «Արարատը» նոր մրցաշրջանից հանդես կգա Հայաստանի Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիա» անվանումով։

NEWS.am Sport-ի տվյալներով, թիմը հունիսի 24-ից մարզումային հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայում Աստրախանի «Վոլգարի» նախկին մարզիչ Անդրանիկ Բաբայանի ղեկավարությամբ։ Նախատեսված է նաեւ մարզումային հավաք Ռուսաստանում։

Հիշեցնենք, որ «Արարատը» առաջին տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտում, սակայն ակումբի ղեկավարության որոշմամբ «Արարատը» ելույթները կշարունակի Հայաստանի Բարձրագույն խմբում, որի արտոնագիր է ստացել։

Լուսանկարում Անդրանիկ Բաբայանն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս