14:44  ,  21 հունիսի, 2018

«Փյունիկը» հավաք է անցկացնում Մինսկում (ֆոտո)

Երեւանի «Փյունիկը» նորանշանակ ռուսաստանցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ մարզումային հավաքի է մեկնել Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայություննը։ Հավաքը կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը։

«Փյունիկը» պատրաստվում է մակեդոնական «Վարդարի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին։

Ոչ պաշտոնական տվյալներով, Տալալաեւի նախաձեռնությմաբ «Փյունիկը» պայմանագրեր է կնքել դարպասապահ Եվգենի Կոբոզեւի, պաշտպան Մաքսիմ Ժեստոկովի եւ հենակետային կիսապաշտպան Մաքսիմ Տրուսեւիչի հետ։

32-ամյա ուկրաինացի Տրուսեւիչը Տալալաեւի ղեկավարությամբ հանդես է եկել «Տամբովում», «Ռուբինի» եւ «Վոլգայի» նախկին խաղացող, 26-ամյա Ժեստոկովն անցած մրցաշրջանում ներկայացրել է «Շիննիկը», իսկ «Ուֆայի» եւ «Թերեկի» նախկին խաղացող, 28-ամյա Կոբոզեւը վերջին շրջանում հանդես է եկել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի առաջնություններում։

«Փյունիկ» - «Վարդար» (Մակեդոնիա) զույգի հաղթողը երկրորդ փուլում կխաղա  «Սամտրեդիա» (Վրաստան) – «Տոբոլ» (Ղազախստան) դիմակայության հաղթողի հետ։ 

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-ին եւ 19-ին, երկրորդ փուլի հանդիպումները՝ հուլիսի 26-ին եւ օգոստոսի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով