13:35  ,  21 հունիսի, 2018

Մարաշլյանի գոլն ու գոլային փոխանցումը «Լոս Անջելեսում» (ֆոտո)

Ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսում»։

ԱՄՆ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լոս Անջելեսը» 3։2 հաշվով առաելության է հասել «Սակրամենտոյի» նկատմամբ եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ Ամբողջ հանդիպումն անցկացրած 20-ամյա Մարաշլյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանի 14 հանդիպումներում Մարաշլյանը խփել է 5 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Ուրուգվայի երիտասարդական հավաքականում հանդես եկած Մարաշլյանը «Լոս Անջելես» է տեղափոխվել 2018թ․ հունվարին «Պենյարոլից»։

Հունիսի 7-ին տեղի ունեցած ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է Մարաշլյանի հետ հավաքականի հրավիրելու հարցով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում