09:04  ,  21 հունիսի, 2018

Ժորժինյոն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել «Նապոլիի» հետ բրազիլական ծագումով իտալացի կիսապաշտպան Ժորժինյո Ֆրելոյի տեղափոխության հարցում, հաղորդում է Sky Sports-ը: Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 49 միլիոն եվրո:

Ժորժինյոն «Նապոլիում» է հանդես գալիս 2013 թվականից: Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերի 39 հանդիպումներում խփել է 4 գոլ:

2016 թվականին Ժորժինյոն ընդունեց Իտալիայի հավաքականի հրավերը եւ արդեն անցկացրել է 8 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում