09:40  ,  21 հունիսի, 2018

Սալահը կարող է բաց թողնել Եգիպտոսի վերջին խաղը ԱԱ-2018-ում

Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի առաջատար Մոհամեդ Սալահը իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ տարաձայնությունների պատճառով կարող է բաց թողնել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում եգիպտացիների վերջին հանդիպումը Սաուդյան Արաբայի թիմի հետ (հունիսի 25-ին), հաղորդում է Egypt Today-ը:

Ավելի վաղ անգլիական «Լիվերպուլի» ռմբարկուն հերքել էր լուրերը ֆեդերացիայի հետ տարաձայնության մասին՝ նշելով, թե ազգային թիմում լավ մթնոլորտ է: Ֆեդերացիայի նախագահ Հանի Աբուրեդան փորձել է համոզել Սալահին մնալ ազգային հավաքականի հետ մինչեւ խմբային փուլի ավարտը:

Սալահը դժգոհ է եղել հավաքականի նախապատրաստական փուլից: Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրել է մոտ հարյուր գործարարների, արտիստների հավաքականի մարզումային հավաքին: Այդ ամենը խանգարել է թիմին: Ֆեդերացիայի ներկայացուցիչները Սալահին խնդրել են չդժգոհել: Ֆուտբոլիստն էլ դրանից հետո մի քանի ժամ դուրս չի եկել հյուրանոցային համարից:

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին երկու տուրերում Եգիպտոսը 0:1 հաշվով պարտվել է Ուրուգվային, 1:3 հաշվով՝ Ռուսաստանին: Ուրուգվայն ու Ռուսաստանը նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով